Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա

Շագանակագեղձի քաղցկեղը ոչ միշտ է պետք բուժել. news.am

Շագանակագեղձի քաղցկեղը ոչ միշտ է պետք բուժել. news.am

Մեծ Բրիտանիայից հետազոտողների անցկացրած հետազոտության արդյունքները վկայում են, որ ոչ միշտ է անհրաժեշտ բուժել շագանակագեղձի չտարածված քաղցկեղը:  Փորձարկմանը մասնակցել են տղամարդիկ, որոնց մոտ շագանակագեղձի քաղցկեղի հակում ունեցող հակագենի բարձր մակարդակ է հայտնաբերվել. այն կապում են շագանակագեղձի քաղցկեղի զարգացման մեծ ռիսկի հետ: Տղամարդկանցից ոմանք ուղղակի շարունակել են կանոնավոր կերպով PSA-ի հետազոտություն անցնեն, իսկ մյուսներն, այնուամենայնիվ, որոշել են բուժման ավելի արմատական մեթոդների դիմել:

1643 հիվանդի մասնակցությամբ տասնամյա դիտարկումը ցույց է տվել, որ տասնամյա ապրելիությունը նույնն է եղել եւ նրանց մոտ, ով ուղղակի կանոնավոր զննումներ է անցել, եւ նրանց, ովքեր ճառագայթային թերապիայի կուրս  են անցել կամ վիրահատության են ենթարկվել: Այդ ցուցանիշը երկու խմբում էլ 99 տոկոս է կազմել: Նրանց շրջանում, ովքեր նախընտրել են դիտարկումը, ուռուցքի առաջընթաց դիտարկվել է հինգ դեպքից մեկում: Այդ դեպքում հիվանդին անհրաժեշտ բուժում է նշանակվել: 

Ստացված տվյալները վկայում են, որ շագանակագեղձի բուժման արմատական միջոցները ոչ միշտ են անհրաժեշտ: Պետք է հիշել, որ թերապիան կարող է նաեւ լուրջ կողմնակի հետեւանքներ առաջացնել, օրինակ` հանգեցնել անկարողության կամ միզելու խնդիրների:  Վիրահատությունը կրկնակի մեծացրել է նման բարդությունների առաջացման ռիսկը, իսկ ճառագայթային թերապիան հանգեցրել է աղիների աշխատանքի խանգարումների:

Բրիտանացի գիտնականները նախատեսել են շարունակել դիտարկումը: Նրանք սակայն ընդգծում են, որ ստացված տվյալները համապատասխանում են միայն շագանակագեղձի քաղցկեղի վաղ փուլում գտնվող հիվանդներին: Շագանակագեղձի քաղցկեղի տարածված տեսակով տղամարդկանց բուժում է անհրաժեշտ, ոչ թե դիտարկում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. anti-onko.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ